Print this page

Պետք է մոբիլիզացվել. Սերժ Սարգսյանը` Հայաստանի համար Իսրայել-Իրան պատերազմի հետևանքների մասին

By Հունիսի 17, 2025 3

Որքան Իսրայել-Իրան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմագրավի մարտահրավերներին, Սարգսյանը պատասխանեց, որ պետք է ուժերը մոբիլիզացնել։

«Կազմակերպչական աշխատանքով, բոլոր մարմինները մոբիլիզացնելով»,–ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի իմպիչմենտի գործընթացին՝ Սարգսյանը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե սայլը տեղից չի շարժվում։

«Դուք ամբողջովին ծանո՞թ եք պրոցեսին, որ ձեզուձեզ կանխատեսում եք անում»,-ասաց նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews